ՏՄԻԿ
2025
Оставить заявку
Оставить заявку
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
- Թափանցիկություն՝ ամրապնդում ենք հանրային վստահությունը՝ հաշվետվողական կառավարման և բաց տվյալների միջոցով։
- Մրցունակություն՝ բարձրացնում ենք տեղական մեդիա շուկայի գրավչությունը գովազդատուների, գործընկերների և միջազգային խաղացողների համար։
- Միջազգային ստանդարտներ և համագործակցություն՝ ինտեգրում ենք հայկական մեդիան գլոբալ մեդիա չափման և արտադրական համահամակարգերի մեջ։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
- Անկախ և թափանցիկ լսարանների չափում – ՏՄԻԿ-ը զարգացնում է վստահելի մեթոդաբանություն հեռուստատեսային և թվային լսարանի ուսումնասիրության համար՝ ապահովելով բաց տվյալների հասանելիություն գովազդային և բովանդակության ոլորտների համար։
- Բովանդակության և մասնագիտական կարողությունների զարգացում – Խթանում ենք տեսալսողական բովանդակության արտադրությունը և նոր սերնդի մասնագետների կրթությունը, ներառյալ միջազգային փորձի փոխանակումը։
- Ինքնակարգավորում և մասնակցային կառավարմամբ խթանում – Աջակցում ենք առողջ, մրցունակ մեդիա համակարգի ձևավորմանը՝ բաց երկխոսությամբ, թափանցիկ որոշումներով և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
- Գործընկերային և արդար մրցակցային միջավայրի ստեղծում – Աջակցում ենք և խթանում մեդիաների, գովազդային գործակալությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև արդար, թափանցիկ և արդյունավետ համագործակցությունը։
- Մեդիաների աջակցություն և եթերային որակի բարելավում – Օգնում ենք անդամ մեդիաներին բարելավել եթերացանցի կառավարման գործընթացը, պլանավորել եթերը արդյունավետ, գտնել բովանդակության արտադրության նոր հնարավորություններ և բարձրացնել լսարանի ներգրավվածությունը։
- Հասարակության, պետական կառույցների և մեդիա կազմակերպությունների հարաբերությունների կարգավորում – Կոմիտեն ծառայում է որպես հարթակ՝ խթանելու վերրը նշված կառույցների երկխոսություն, ձևավորելու վստահություն և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը կառույցների միջև։
